Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին և Իրանին՝ Հակաահաբեկչական համատեղ կենտրոն ստեղծել

Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին և Իրանին՝  Հակաահաբեկչական համատեղ կենտրոն ստեղծել

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

ԱԺ-ից նշել են, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս մասին բազմաթիվ ապացույցներ կան ու պաշտոնական հայտարարություններ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Սիրայի պաշտոնատար անձանց կողմից։

Արցախից կոչ են անում նաև դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար։

Ըստ ԱԺ-ի` Թուրքիայի և Բաքվի իշխանությունների բերած ահաբեկիչները, եթե կարճաժամկետ կտրվածքով սպառնում են Արցախին, ապա երկարաժամկետ կտրվածքով գլոբալ սպառնալիք են և տարածաշրջանային պետություններին, և միջազգային անվտանգությանը, և հենց բուն Ադրբեջանի խաղաղ բնակչության համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---