Արցախում տեղաշարժն ու ելումուտը համակարգելու համար պարետատուն կգործի

Արցախում տեղաշարժն ու  ելումուտը համակարգելու համար պարետատուն կգործի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի հրամանագրով՝ ռազմական դրությամբ պայմանավորված Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է Արցախից քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:

Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Արցախից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա արցախցիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի տված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետը լիազորվել է նաև սահմանել առանձին տարածքներ ելումուտը, այնտեղ գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգն և պայմանները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---