Թանկյանի հորդորը․ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ագրեսիան

Թանկյանի հորդորը․ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ագրեսիան

PanARMENIAN.Net - Հանրահայտ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր միկրոբլոգում հորդորել է կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ միանալաով դատապարտող միջնորդագրերին։

«Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էր խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտու է վերածվել։ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---