Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է

Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում։ Այս մասին ՀՀ այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ անչափ կարևոր է՝ միջազգային հանրությունը տարանջատի կրակի վրա յուղ լցնողներին և կառուցողական մոտեցում դրսևորողներին։

Նրա խոսքով՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետևում կանգնած է Թուրքիան, որի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման ընդհանուր հայտարարն է։

«Հունաստանն ու Հայաստանը միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ ուրախ կլիներ՝ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները։

Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, օրակարգում նրա հանդիպումն է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---