Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհվել

Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Կոչումը շնորհվել է Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։

Ավելի վաղ Արցախի դեմ հակառակորդի ագրեսիան հետ մղելիս հերոսության նոր դրվագներ էին հրապարակվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---