Գույքի օգտագործման դիմաց փոխհատուցման կարգի և կարանտինի մասին օրինագծեր կներկայացվեն

Գույքի օգտագործման դիմաց փոխհատուցման կարգի և կարանտինի մասին օրինագծեր կներկայացվեն

PanARMENIAN.Net - Գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին ու Կարանտինի մասին որոշման նախագծեր կներկայացվեն կառավարությանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու որոշումը:

Ըստ դրա՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք ոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվի։ Պատասխանատու մարմինն ԱԻՆ-ն է։

Նախագիծը նախատեսվում է ներկայացնել 2020-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում։

Կներկայացվի նաև «Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագիծը պետք է ներկայացվի նույն ժամկետում։

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորում չի պահանջում։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---