ԱԳՆ․ Միջոցներ ենք ձեռնարկելու՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու և կրակի դադարեցում հաստատելու![]() 18 հոկտեմբերի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ, հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել է նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ: «Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ»,-հայտնել են ԱԳՆ-ից։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Ադրբեջանական կողմը, սակայն, չէր պահպանել հրադադարի պայմանավորվածությունը և չէր դադարեցրել կրակը։ Դրանից հետո սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվել էին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |