Փաշինյան․ ՀՀ սահմանի երկայնքով ռազմական գործողությունների դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին![]() 22 հոկտեմբերի 2020 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին»: «Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին», - ասել է վարչապետ Փաշինյանը։ Նա նաև ընդունելի էր համարել խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումներին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |