ԱՀ-ում կենսաթոշակները վճարելու համար «Արցախփոստի» 2-րդ տեղամասը կգործարկվի

ԱՀ-ում կենսաթոշակները վճարելու համար «Արցախփոստի» 2-րդ տեղամասը կգործարկվի

PanARMENIAN.Net - «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումներն իրականացնելու համար հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտում, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։

Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում՝ նշված տեղամասի հասցեն իմանալու) համար կարելի է զանգահարել 047 945 443 հեռախոսահամարով:

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ):

Նշվում է, որ մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---