Ցեղասպանագետների միջազգային միություն. Արցախահայերի ցեղասպանության վտանգ կա

Ցեղասպանագետների միջազգային միություն. Արցախահայերի ցեղասպանության վտանգ կա

PanARMENIAN.Net - Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է, որ արցախահայերի ցեղասպանության վտանգ կա։ Այդ մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

Ցեղասպանագետների հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---