ՀՀ ԱԳ նախարարն արդյունավետ է գնահատել վաշինգտոնյան հանդիպումները24 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Վաշինգտոնի հանդիպմումները։ Այդ մասին նա ասել է Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում։ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մնացականյանն ասել է, որ բանակցություններում քննարկվում են շատ կարևոր և կոնկրետ նպատակներ՝ հրադադարի հաստատում, վերադարձ խաղաղ կարգավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մայք Պոմպեոյի, ինչպես նաև այլ գործընկերների հետ, ինչպես Պետդեպխից, այնպես էլ դրա շրջանակից դուրս, բոլոր բանակցություններում մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ ջանքերը շատ կարևոր են ԵԱՀԿ համանախագահների համատեղ աշխատանքի առումով»,-ասել է նա։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան միասնական մոտեցում ունեն ԼՂ հարցում։ «Սա հենց այն ձևաչափն է, որտեղ, անկախ այլ միջազգային հարցերում համանախագահների ունեցած տարաձայնություններից, զարմանալի միասնական մոտեցում կա»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին ու նշել, որ իրենք կօգնեն հայերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |