Վարչապետ․ Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանան, ամեն տղամարդ պետք է ոտքի կանգնի26 հոկտեմբերի 2020 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառով լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախում փոխզիջումնային տարբերակի հասնելու համար անհրաժեշտ է այս պահին սահմանին կանգնել։ Նա հիշեցրել է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ անձը բժշկի հետ համաձայնության են եկել՝ առաջնագիծ չգնալու համար կորոնավիրուսի դրական թեստ կեղծելու մասով։ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանում չպետք է լինի բժիշկ, որ, թեկուզ իր որդու համար, կորոնավիրուսի դրական տեղեկանք տա և չպիտի լինի մարդ, որ ձեռքը պարզի՝ վերցնելու այդ տեղեկանքը»: Ըստ նրա՝ նման իրավիճակն ավելի ծանր պետք է լինի, քան հայրենիքի համար զոհվելը։ «Պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում են գերագույն հրամանատարի պարտականությունները, և քանի դեռ ՀՀ գերագույն հրամանատարն եմ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանում եմ, որ մյուս կողմից ես էլ ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել։ Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի ու գնա զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է», - հայտարարել է վարչապետը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |