ՔԿ․ Ադրբեջանում գերեվարված 17 հայ զինծառայող կա, հայկական կողմում՝ 2 ռազմագերի27 հոկտեմբերի 2020 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերեվարված 17 հայ զինծառայող կա, հայկական կողմն ունի 2 հարցաքննված ռազմագերի։ Այդ մասին հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Ադրբեջանցի գերիները պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշել է, թե Ադրբեջանում իրեն դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», - ասել է Վարդանյանը, գրում է Aysor.am-ը։ Ադրբեջանում գտնվող 17 զինծառայողի տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։ «Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», - ասել է նա: Հայտնի է նաև 1 գերեվարված հայ քաղաքացիական անձի մասին՝ Ազնիվ Բաղդասարյանը գերեվարվել է հոկտեմբերի 7-ին։ ԿԽՄԿ-ն այցելել է Բաղդասարյանին՝ հարազատների հետ կապի հնարավորություն է տրվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |