Փաշինյանը համաձայն է Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա գնալուն![]() 30 հոկտեմբերի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։ Այդ մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում։ «ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: ԼՂՀ պաշտոնաթող նախագահներն առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը»,-ասվում է գրառման մեջ: Գևորգյանը հավելել է՝ իրենց տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: «Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- ասել է նա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |