Հայաստանի վարչապետ. Մեզ նոր աշխարհի ձեւավորում է սպասում

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Ծաղկաձորում ընթացող «Կամուրջ-2009» միջազգային տնտեսական համաժողովում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համեմատեց համաշխարհային ճգնաժամը քաոսի հետ, որի արդյունքում նոր աշխարհ կձեւավորվի: «Մենք գործ ունենք նոր աշխարհի կազմավորման հետ: Դա նշանակում է, որ պետք է լինի նոր տրամաբանություն, որը մենք դեռեւս ի վիճակի չենք հաշվարկել»,-ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:



Ելույթում Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պետությունները նոր հայեցակարգեր են մշակում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կիրառում են տնտեսության կանոնակարգման ոչ ավանդական միջոցներ` ստեղծում են հայրենական արտադրողի պաշտպանության նոր սխեմաներ, սահմանների հատման նոր կանալներ մարդկանց եւ բեռների համար: «Հովանավորչությունը գնալով թափ է առնում: Արդյունքում մենք կարող ենք գրանցել, որ գոլբալիզացիայի գործընթացն ավարտված է եւ սկսվել է տեղայնացման գործընթացը»,-ասել է Հայաստանի վարչապետը:



Ըստ Տ.Սարգսյանի, ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղվածությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններոմ լինելու է մակրոտնտեսական կայունության ապահովումը, ինչը բարենպաստ պայման է կայուն տնտեսական աճի համար:



«Կամուրջ-2009» վեցերորդ Միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է շաբաթ օրը Հայաստանում: Ծաղկաձորում ընթացող համաժողովի հիմնական նպատակը Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի գործարար ու քաղաքական շրջանակներին ծանոթացնելն է Հայաստանի տնտեսական ներուժին: Միջոցառմանը մասնակցում են գործարար շրջանակների շուրջ 300 ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---