ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք31 հոկտեմբերի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք, փոխանցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Հոկտեմբերի 31-ին , հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորություններին։ Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման վտանգի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում։ ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |