ՊԲ. Ադրբեջանը փորձել է զինտեխնիկա մոտեցնել հարավ-արևելքում, բայց չի հաջողել

ՊԲ. Ադրբեջանը փորձել է զինտեխնիկա մոտեցնել հարավ-արևելքում, բայց չի հաջողել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում Արցախի ռազմաճակատում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը` նշելով, որ վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը։

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են բանակի ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---