Կուրցը` Փաշինյանին. Ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար այս դժվարին ժամանակներում 3 նոյեմբերի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված ցավակցական խոսքերին։ «Շատ շնորհակալ ենք ձեր աջակցության և սոլիդարության բարի խոսքերի համար։ Այս դժվարին ժամանակներում դրանք կարևոր են մեզ համար։ Ավստրիան չի երկյուղի այսպիսի սարսափելի ահաբեկչական ակտերից։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակությունները և դեմոկրատական արժեքները»,- պատասխանել է նա թվիթերյան իր էջով։ Փաշինյանն անդրադադրձել էր Վիեննայում նոյեմբերի 3-ին իրականացված ահաբեկչությանն ու հայտարարել, որ կիսում է Ավստրիայի ժողովրդի ցավը։ «Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը»,- գրել էր Փաշինյանը։ Նոյեմբերի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի վայրում ահաբեկչական հարձակումներ են եղել, 3 զոհ կաու մոտ 15 վիրավոր։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։ Ավտրիայի ներքին գործերի նախարարությունից հորդորել են Վիեննայի բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Photo. Getty Images Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |