ԱԳՆ. 2021-ի գերակա ուղղություններից է լինելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը![]() 5 նոյեմբերի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - 2021-ի համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնական գերակա ուղղություններն են լինելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը, հայապահպանությունը և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացումը, աջակցությունը ՀՀ բարեփոխումներին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Խոսելով բյուջեի մասին՝ նախարարն ասել է, որ նպատակ կա ընդլայնելու ՀՀ ներկայացուցչությունն աշխարհի տարբեր կետերում և լրացուցիչ հատկացում է նախատեսվում բյուջեից։ Մնացականյանը կարևորել է, որ նման ծախսերը բացառապես պետական միջոցներով կատարվեն։ Նա տեղեկացրել է, որ նախատեսել են բյուջեից լրացուցիչ 476 մլն դրամ հատկացնել ԱԳՆ բարեփոխումների և կարողությունների ամրապնդման նպատակով: Մնացականյանի խոսքով, Հայաստանն արդեն այն փուլում է, երբ բարեփոխումների արդյունքները հնարավորություն են տալիս էլ ավելի կանոնավորելու ծրագրավորված բարեփոխումները և աշխատանքները կադրային կարողությունների ամրապնդման առումով: Խոսելով 2020 թվականի մասին՝ նախարարը նշել է, որ տարին չափազանց լարված և ծանրաբեռնված էր՝ պայմանավորված համավարակով, իսկ սեպտեմբերից արդեն նոր իրողությամբ՝ պատերազմով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |