ԱԳՆ․ Արցախում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է

ԱԳՆ․ Արցախում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է

PanARMENIAN.Net - Արցախում՝ մարտի դաշտում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ մեր տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու և այս լուրջ ազգային վտանգը նվազեցնելու և բացառելու առումով», - ասել է Մնացականյանը։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այդ պայքարը մղում է իր ուժերով, սակայն ունի անհրաժեշտ համագործակցութան բոլոր եղանակները, որոնք «օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---