Իտալական Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալական Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էր նաև Իտալիայի Լացիո շրջանի Կարբոնյանո համայնքի խորհուրդը, ինչպես նաև Լոմբարդիա շրջանը և մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Պալերմոն և Միլանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---