Պեսկով․ ԼՂ կարգավորման համար ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է

Պեսկով․ ԼՂ կարգավորման համար ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս ԼՂ հարցով աշխատանքային նոր խումբ ստեղծելու առաջարկը, նա նշել է՝ կարող է ասել միայն, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հայտնել ենք այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ։ Ես բան չունեմ ավելացնելու այդ հաղորդագրությանը։ Ղարաբաղի թեման իրոք քննարկվել է»,- ասել է նա։

Էրդողանի առաջարկի մասին հայտնել էին որոշ լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրների վրա հղումով։

Նոյեմբերի 7-ին ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում «մանրակրկիտ քննարկել են» իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ «ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ կապերի նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցման տարբերակներ փնտրել ու անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման փուլ: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ պատրաստակամ են գործակցել՝ հիմնահարցը խաղաղ լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---