Հայոց ցեղասպանություն. Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Իսրայելին

PanARMENIAN.Net - Ճանաչելով կամ ժխտելով պատմական փաստերը, պետք է հենվել ճշմարտության եւ փաստերի վրա, ոչ թե կախված լինել ինչ-որ հարաբերություններից: Հենց այդ տեսակետից է պետք դիտարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Հրեական շատ կազմակերպություններ, գիտնականներ վաղուց են ճանաչել XX դարի այդ հանցագործությունը: Ճիշտ է, մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Իսրայելին, սակայն նման քաղաքականությունն երբեք օգուտ չի բերել: Պատմությունը հարկավոր է ճանաչել, որքան էլ որ այն դառը լինի»,-ասել է Արփի Վարդանյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ցանկանում է սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջեւ: «Սակայն դա նրան չի հաջողվի, ինչպես եւ սեփական պատմության տեւական ժխտումը»,-գտնում է ԱՀՀ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---