Ինչպես են արցախցիներն այրում իրենց տները՝ դրանք ադրբեջանցիներին չթողնելու համար

Ինչպես են արցախցիներն այրում իրենց տները՝ դրանք ադրբեջանցիներին չթողնելու համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությամբ Ադրբեջանին անցնող արցախյան տարածքների բնակիչներն այրում են իրենց տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն թշնամուն։

Արցախցիները փորձում են տարհանել իրենց ունեցվածքը, ինչ չեն կարողանում՝ այրում են։

Ըստ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության՝ ՀՀ-ն Ադրբեջանին հանձնում է Քարվաճառի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը:

Տեսանյութում երևում են Քարվաճառի շրջանում վառվող տներ:

Տեսանյութերում նաև Արցախը լքող բազմաթիվ մեքենաներ և բեռնատարեր են։

«Քարվաճառի ճանապարհը գաղթի ճանապարհ է հիշեցնում. մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը։ Քարվաճառի շրջանը 16 գյուղ ունի, 3500 բնակիչ, բոլոր գյուղերում տները դատարկվում են, մարդիկ անգամ տանիքներն են պոկում»,- գրում է «Ազատությունը»։

«Տունս քանդինք», - ասում է Նոր Վերին Շեն գյուղի բնակչուհին ու արտասվում, ավելացնում՝ եթե նորմալ լինի, հետ կվերադառնա։

Քնարավանում քանդում են դպրոցի տանիքը, որտեղ 70 աշակերտ էր սովորում։ Ունեցվածքից բացի, խնդիր է նաև անասունների հարցը, որն ընտանիքների մեծ մասի եկամտի աղբյուրն է դառնում։

Հովիվները, առանց բեռնատարների, ոտքով չսատկած անասունների մի մասին քշում են Վարդենիս։

«Եթե իմ երեխաները չեն կարող օգտագործել այս տունը, ուրեմն ոչ մեկ չի կարող»,- BBC-ի լրագրողին ասում է Դադիվանք գյուղի բնակիչը, որ կանգնած է այրվող տան առջև։

Արցախցիները նայում են՝ ինչպես է վառվում իրենց տունը։

Մարդիկ վերջին անգամ այցելում են վանքեր, սրբատեղիներ, զոհվածներին նվիրված հուշահամալիրներ, հող և խաչեր, խաչքարեր բերում իրենց հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---