Թագուհի Թովմասյանը լքում է «Իմ քայլի» խմբակցությունը![]() 16 նոյեմբերի 2020 - 02:33 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին։ « Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում», - նշել է նա։ Թովմասյանն ընդգծել է, որ մանդատից չի հրաժարվում։ «Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում», - ասել է Գեղարքունիքից ընդգրկված պատգամավորը։ Փաշինյանի գրառումից հետո մանդատից հրաժարվելու մասին է հայտնել Գայանե Աբհահամյանը, իսկ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս է եկել ՔՊ-ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |