ՄԻՊ․ Սպանության սպառնալիք` վարչապետին քննադատած իմքայլական պատգամավորի հասցեին

ՄԻՊ․ Սպանության սպառնալիք` վարչապետին քննադատած իմքայլական պատգամավորի հասցեին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, սպանության սպառնալիքներ է ստացել։

Այս մասին է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով», - նշել է նա։

Թաթոյանը նաև քննադատել էր ՀՀ վարչապետի գրառումը՝ անվանելով այն խիստ վտանգավոր հատկապես այս պատասխանատու, գերզգայուն օրերին: «Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների», - նշել էր նա։

Փաշինյանի գրառումից հետո մանդատից հրաժարվելու մասին է հայտնել Գայանե Աբհահամյանը, խմբակցությունից դուրս է եկել Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը խոստացել է դիմում գրել, եթե «ԻՄ Քայլն» անհապաղ քայլեր չձեռնարկի, իսկ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս է եկել ՔՊ-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---