Հրաժարականի հարց ՀՀ վարչապետի օրակարագում չկա![]() 16 նոյեմբերի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում իր հրաժարականի պահանջներին, հայտարարել է, որ օրակարգում նման հարց չունի։ «Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- մասնավորապես, ասել է նա։ Պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու հանրայնացումից ժամ առաջ քաղաքական 17 կուսակցություն պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Նոյեմբերի 10-ից սկսած Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |