Փաշինյանը՝ ԱԳՆ-ին․ Ով ասում է՝ թղթի վրա լավ տարբերակներ են եղել ու ՀՀ-ն հրաժարվել է, կգա իմ առաջ պատասխան կտա

Փաշինյանը՝ ԱԳՆ-ին․ Ով ասում է՝ թղթի վրա լավ տարբերակներ են եղել ու ՀՀ-ն հրաժարվել է, կգա իմ առաջ պատասխան կտա

PanARMENIAN.Net - Պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում, սա անհերքելի փաստ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարարության խոսնակի այն գրառմանը, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում Շուշիից հրաժարվելու որևէ հարց չի եղել:

«Եթե տենց լավ տարբերակ կար, բա ինչո՞ւ չի լուծվել և վերջին 30 տարում և վերջին 2․5 տարում։ Ըտենց լավ տարբերակներ են եղել թղթի վրա գրած, ու Հայաստանը հրաժարվե՞լ ա. ուրեմն ով որ ըտենց բան ա ասում, կգա և իմ առաջ պատասխան կտա։ Տենց լավ տարբերակներ են եղել, չի՞ ասվել դրանց մասին, չի ստորագրվել էդ տարբերակը, կենթարկվեն պատասխանատվության, որ լավ տարբերակներ են ունեցել ու չեն եկել ասել՝ այսպիսի տարբերակներ կան»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

ԱԳՆ խոսնակն ավելի վաղ հայտարարել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու տեղադրել դիմումից լուսանկար։ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ որոշել է աշխատանքից ազատել Մնացականյանին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---