ԵՄ-ն €3 մլն կուղղի ԼՂ հակամարտությունից տուժածների կարիքներին

ԵՄ-ն €3 մլն կուղղի ԼՂ հակամարտությունից տուժածների կարիքներին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժածների կարիքների համար €3 մլն-ի հումանիտար օգնություն հատկացնելու մասին։

Նշվում է, որ ԵՄ գործընկեր կառույցներին այս միջոցները կօգնեն բժշկական, պարենային ապահովման, ձմռանը պատրաստվելու և այլ ոլորտներում։

ԵՄ-ն հոկտեմբերին ևս €900,000 հումանիտար օգնություն էր հատկացրել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---