ԶԼՄ․ Թուրքիան ԼՂ բնակության է տեղափոխում թուրքոմանների ու արաբների24 նոյեմբերի 2020 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները երկու գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող օկուպաված քրդական Աֆրինում՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել ու բնակություն հաստատել ցանկացողների համար, փոխանցում է Afrinpost-ը՝ լավատեղյակ աղբյուրներին հղումով։ Աղբյուրը հայտնել է, որ երկու գրասենյակն էլ տեղակայված են թուրքական հետախուզությանը պատկանող շենքերում։ ԼՂ տեղափոխվելու համար հատկապես նախապատրաստվում են թուրքոման ընտանիքները՝ Հոմսի նահանգից։ Sky News Arabia-ի փոխանցմամբ էլ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում իր տիրապետության տակ գտնվող տարածքներից արդեն տեղափոխել է տասնյակ թուրքոման ու արաբ ընտանիքների ԼՂ այն տարածքներ, որտեղից հայերը դուրս են եկել։ Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանների ներկայացուցիչ Շիվան Հաբուրին հայտնել է, որ ինքը հստակ տեղեկություն ունի սիրիացի ընտանիքների՝ ԼՂ տեղափոխման մասին։ Նրա խոսքով՝ նման գործելակերպը բնորոշ է Թուրքիայի կառավարությանը, որը նախկինում Աֆրինում նույն պրակտիկան է կիրառել և այնտեղ այժմ ապրում է տարածքի բնիկների 7%-ը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |