Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական![]() 25 նոյեմբերի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Վահրամ Դումանյանը։ Արայիկ Հարությունյանը, հեռանալով պաշտոնից, հայտարարել է, թե իր թիմի ջանքերով «լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում»: ![]() ![]() Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |