2 փոխնախարար է պաշտոնից ազատվել![]() 25 նոյեմբերի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2 փոխնախարար է պաշտոնից ազատվել՝ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ու էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», ասվում է որոշման մեջ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։ Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր գրել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում մի շարք նախարարներ են փոխվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |