ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Ալեքսեյ Սանդիկովը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Ալեքսեյ Սանդիկովը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանին ԱԺ պատվիրակության կազմում փոխարինելու հարցը։

Խորհուրդը որոշել է, որ ԱԺ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը:

Ավելի վաղ Վարազդատ Կարապետյանը հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին, ինչի հետո հայտնի դարձավ, որ նա Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ կնշանակվի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---