Արցախ են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգեր26 նոյեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապոհովվել են ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգերով, գրում է «Իզվեստիան»։ «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը ներառում է երեք Օռլան-10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և կառավարման կենտրոն՝ «ԿամԱԶ-5350» բեռնատարի վրա: Համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում ԱԹՍ-ները, որոնք կարող են բջջային հեռախոսներին տեքստային, ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկել։ Այդ ԱԹՍ-ները կարող են օգտագործվել հումանիտար գործողությունների ժամանակ տեղի բնակչության իրազեկման համար։ «Լեեր-3» համակարգերը հաջողությամբ նմանատիպ խնդիրներ են լուծել Սիրիայում, ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Լեեր-3»-ը կարող է ժամերով օդում մնալ անհրաժեշտ տարածքում՝ բջջային աշտարակի դեր կատարելով։ Համակարգն աշխատում է նույնիսկ այն շրջաններում, որտեղ ցանց ընդհանրապես չկա կամ այն շատ թույլ է։ «Լեեր-3»-ը հաճախ բբջային զենք են անվանում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Photo. TASS Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |