Ստեփանակերտի էլեկտրա- և գազամատակարարումը 95%-ով վերականգնվել է27 նոյեմբերի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի էլեկտրա- և գազամատակարարումը 95%-ով վերականգնվել է ռուս խաղաղապահների աջակցությամբ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Քաղաքի էլեկտրա- և գազամատակարարումը վերականգնվել է 95-97%-ով։ Վերսկսվել է էլեկտրաենթակայանի աշխատանքը։ ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնը հետազոտել է տեղանքը, որտեղ անցկացվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ 2 դպրոցի, որտեղ շուտով կվերսկսի ուսումնական գործընթացը»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ստեփանակերտում վերականգնվել է նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքը։ «Ռուս խաղաղապահ զորակազմի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական իշխանություններին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտի սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում»,- ասել են գերատեսչությունում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |