Պեսկով․ Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ

Պեսկով․ Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսակապով ինտենսիվ շփումների մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին մեկ ժամում Պուտինի հետ 2 հեռախոսազրույցի մասին։

«Նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին են պաշտոնական հաղորդագրություններ հրապարակվում»,-ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ, ինչպես ասել է Պուտինը՝ «այս շրջանում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկ ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա նշել է, որ քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---