Մոսկվան կոչ է արել չքաղաքականացնել ԼՂ-ում հումանիտար առաքելությունը

Մոսկվան կոչ է արել չքաղաքականացնել ԼՂ-ում հումանիտար առաքելությունը

PanARMENIAN.Net - Մոսկվան կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին տարածաշրջանում չքաղաքականացնել հումանիտար առաքելությունն ու անհապաղ լծվել աշխատանքին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ շաբաթվա ընթացքում իրավիճակը շարունակել է կայունանալ, կրակի դադարեցման խախտումներ, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դեմ սադրանքներ չկան:

Զախարովայի խոսքով՝ խաղաղապահները և ռուսական կառավարությունը ջանքեր են գործադրում Արցախ վերադարձողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ՝ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց նաև Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամը և Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կփոխանցի նաև Լաչինը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---