ՌԴ ՊՆ․ Արցախ է վերադարձել մոտ 24,000 փախստական

ՌԴ ՊՆ․ Արցախ է վերադարձել մոտ 24,000 փախստական

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 2431 փախստական` Ռուսաստանի խաղաղապահների և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ուղեկցությամբ, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

ՌԴ ՊՆ տվյալներով՝ Արցախ իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 23,514 մարդ:

Ավելի վաղ, հայկական կողմից նշում էին, որ ԼՂ-ում պատերազմի հետևանքով փախստական է դարձել 90,000 մարդ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---