Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների թաքցնում է ԿԽՄԿ-ից

Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների թաքցնում է ԿԽՄԿ-ից

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ, հիմնվելով իրենց հավաստի տվյալների և վերլուծության վրա, Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների է թաքցնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից և հարազատներից։

Նա թվիթերյան իր էջում նշել է, որ գոյություն ունեն նրանց նկատմամբ ազգային պատկանելիության հիմքերով անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ վիդեո ապացույցներ:

«Միջազգային դիտորդական բոլոր մարմինները պետք է կանխեն այնտեղի խոշտանգումները և պատերազմական հանցագործությունները»,- գրել է նա՝ դիմելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեին։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ 50-60 հայ ռազմագերի կա, սակայն հայտնի է նրանցից մոտ 30-ի ինքնությունը, բացի այդ, սպանվել է գերության մեջ գտնվող 11 քաղաքացիական։ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների և գերիների փոխանակման առնչությամբ՝ փորձելով հայերի շրջանում հոգեբանական տառապանքներն ավելի խորացնել։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---