Միշուստինը Փաշինյանին տեղեկացրել է, որ ԵՄԽ նիստը հեռահար է անցկացվելու![]() 30 նոյեմբերի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացնելու հեռահար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |