«Փառք հայ զինվորին» գրությամբ դպրոց է վերաբացվել Ստեփանակերտում

«Փառք հայ զինվորին» գրությամբ դպրոց է վերաբացվել Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հերթական դպրոցն է բացվել` «Փառք հայ զինվորին» գրությամբ։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «Ինֆոտեկա24» ալիքը` կցելով լուսանկարը։

Դպրոցի պատին փակցվել է զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։

Օրերս Արցախում մեկ այլ դպրոց էր բացվել «Շնորհակալություն Ռուսաստանին» գրությամբ, աշակերտները ծածանել էին Արցախի և ՌԴ դրոշները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը։ Սա խիստ քննադատությունների էր արժանացել, դարձել արցախցի-հայաստանցի տարաբաժանման առիթ։ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները դատապարտել էին արցախցիներին ուղղված ալիքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---