Աղաջանյան․ Հավաքների արգելքը, մուտքի և ելքի հատուկ ռեժիմը կչեղարկվեն![]() 2 դեկտեմբերի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ կչեղարկվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակզմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,-ասվում է գրառման մեջ: Արցախում զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ցույցեր և անհնազանդության ակցիաներ են անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մասնակիցներն ամեն օր բերման են ենթարկվում, կան հարուցված քրգործեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |