Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների 2-րդ կիսամյակի ուսվարձը կփոխհատուցվի

Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների 2-րդ կիսամյակի ուսվարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը կփոխհատուցվեն։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշումը դեռ նախապատրաստական փուլում է։ Վարչապետը հույս է հայտնել, որ այն պատրաստ կլինի հաջորդ նիստին։

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի նաև պատերազմի հետևանքով քաղանձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Զոհերի ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ խմբերի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---