Պեսկով․ ԼՂ պատկանելությունը վաղուց որոշված է ԱԽ բանաձևերով

Պեսկով․ ԼՂ պատկանելությունը վաղուց որոշված է ԱԽ բանաձևերով

PanARMENIAN.Net - ՌԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է ԱԽ բանձևերով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ տարածքի պատկանելությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով բավականին վաղուց։ Այդ ամենը նշված է ԱԽ բանաձևերում։ ՌԴ-ն ոչինչ չի փոխել։ Ոչ մի երկիր էլ չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե փոխել է արդյոք ՌԴ-ն վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի հարցում պատերազմից և եռակողմ հայտարարությունից հետո։

«Նախագահ Պուտինը ևս ասել է, որ Ղարաբաղը որպես այդպիսին չի ճանաչվել, չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից։ Այդ մասին ասել է նախագահ Պուտինը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---