Արցախում վնասված մոտ 2800 օբյեկտից 250-ը վերականգնման ենթակա չէ![]() 4 դեկտեմբերի 2020 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ վնասվել է մոտ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, գրում է «Արցախպրեսը»։ Նա հավելել է, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են: Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում: Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն: Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2, 3, 4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը: Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքի գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ: ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |