Ադրբեջանցիները փորձում են խլել Դադիվանքը

Ադրբեջանցիները փորձում են խլել Դադիվանքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական AzTV հեռուստաալիքը տեսանյութ էր հրապարակել իր էջում, ապա ավելի ուշ ջնջել այն, որի մեջ երևում էր՝ ինչպես են քրիստոնյա ադրբեջանցիներն այցելել Դադիվանք և աղոթել դրա տարածքում։

Թուրքաբնակ ադրբեջանցի լրագրող Ջավիդ Հուսեյնովը թվիթերում գրում է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում՝ Դադիվանքը ստանալու համար:

Մասնավորապես, ադրբեջանցիներն ուդիներին ուղարկել են Քելբաջար (Քարվաճառ)՝ վանքում աղոթելու։ Հայ հոգևորականները նշել որ, նրանք կարող են մտնել եկեղեցի, սակայն առանց տեսախցիկների։ Նրանք աղոթել են շենքերից դուրս:

Դադիվանքը գտնվում է եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառի տարածքում, հայտարարվել էր, որ վանքը չի անցնում ադրբեջանցիներին, հայ հոգևորականները կարող են մնալ և հոգևորական կարգեր անցկացնել այնտեղ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---