Աղետի գոտու 229 ընտանիքի բնակխնդրի լուծմամբ կավարտվի 2008-ին մեկնարկած ծրագիրը

Աղետի գոտու 229 ընտանիքի բնակխնդրի լուծմամբ կավարտվի 2008-ին մեկնարկած ծրագիրը

PanARMENIAN.Net - Աղետի գոտում 229 ընտանիքի բնակարանային հարցի լուծմամբ կավարտվի 2008-ին մեկնարկած ծրագիրը, որի իրագործմանը վերջին 3 տարում մոտ 5.3 միլիարդ դրամ է հատկացվել: Այդ մասին հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ հավելելով, որ խոսքը բացառապես այս ծրագրի մասին է:

Պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրը, որը մեկնարկել էր 2008-ին, պլանավորված էր ավարտին հասցնել 2020-ին։

Նա հիշեցրել է, որ այս ծրագիրը վերաբերում է 2008-ին համայնքների ղեկավարների կողմից հաշվառված հերթացուցակներում ընդգրկված անձանց և այդ անձանց փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու ճանաչվածներին: Այս ծրագրի շահառուները Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի բնակավայրերից են, գրում է Panorama.am-ը:

Արզումանյանի խոսքով՝ փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու էր ճանաչվել 5406 ընտանիք: Ըստ նրա՝ այդ թիվը կարող է որոշակի աճման միտումով փոփոխվել՝ բնակապահովման իրավունքը վերականգնելու համար դատարան դիմած ընտանիքների հաշվին:

Արզումանյանն ասել է, որ 2008-2017 թթ. 5406 ընտանիքից լուծվել էր 4838-ի խնդիրները երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում բնակարային պայմանների բարելավման համար:

Նրա ներկայացմամբ՝ 2019-ի բյուջեով հատկացվել էր 560 միլիոն դրամ, մեկնարակել էր 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում, և 31 կիսակառույց տան շինաշխատանքերն ավարտին հասցնելու գործընթաց։

Նա նշել է, որ 2019-ի աշնանը որոշում ընդունվեց՝ շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները լուծել նրանց շրջանում անցկացված գրավոր հարցման համաձայն: Այն ընտանիքներին, որոնք ընտրել էին ֆինանսական աջակցության տրամադրումը որպես բնակարանային խնդրի լուծում, 2019-ի տարեվերջին պահուստային ֆոնդից հատկացվել է 1.29 միլիարդ դրամ: Դրա հաշվին մեկնարկել է 227 ընտանիքի բնակարային խնդրի լուծում:

«2019 թվականին պետական բյուջեից 288 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար մոտ 1․85 միլիարդ դրամ միջոց էր հատկացվել»,- ասել է Արզումանյանը:

Նա նաև հայտնել է, որ 2020-ին մեկնարկել է ծրագրի ավարտական փուլը հիմնականում այն ընտանիքների համար, որոնք հարցման արդյունքում ընտրել էին բնակարանայի շինարարության տարբերակը: Այս ուղղությամբ բյուջեով նախատեսած ու հատկացված էր 3 միլիարդ դրամ: Հատկացած միջոցների հաշվին մեկնարկել են այդ ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները:

Արզումանյանի խոսքով՝ այդ 3 միլիարդ դրամը հատկացվել է վերջին փուլի 229 ընտանիքի համար: Բնակարանների կառուցան աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբից, արդեն կան տարբեր աստիճանի ավարտվածությամբ շենքեր:

2020-ի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցը։ Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

32 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիումդեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---