Առաջարկ․ 1-ին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարողը չի կարող դատապարտվել ազատազրկման, անչափահասը՝ ցմահ

Առաջարկ․ 1-ին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարողը չի կարող դատապարտվել ազատազրկման, անչափահասը՝ ցմահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկման է դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որը սահմանում է հանցագործություն արած անձի հանդեպ համարժեք պատիժը, նրա սոցիալականացումը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց։

«Հստակ ամրագրվել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների ցանկը»,- նշել է նա քննարկման ժամանակ:

Սահմանվել են պատժի նոր տեսակներ, օրինակ՝ տնային կալանքը, օտարերկրացիներին Հայաստանից վտարելը։ Բադասյանի փոխանցմամբ՝ այս նոր օրենսգրքով նոր պատժատեսակներ են, օրինակ, տնային կալանքը, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը։

Հնարավոր է էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործում՝ անձի վարքագիծը վերահսկելու համար։ Ըստ Բադասյանի՝ մեղմացնող և ծանրացնող հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում արարքը պետք է մեղմացնող որակվի։

Սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հանցանքը կատարելիս 18 տարին չլրացածները ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---