Վրաերթի են ենթարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարին

Վրաերթի են ենթարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարին

PanARMENIAN.Net - Մյասնիկյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկին վրաերթի են ենթարկել, տեղեկացնում է Yerkir.am-ը։

Նրա ոտքը կոտրվել է՝ տեսանյութ է հրապարակվել։

Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարել է ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չի կանգնել։ Տուժած ցուցարարին հիվանդանոց են տեղափոխել մեկ այլ մեքենայով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին ևս անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է արել դեկտեմբերի 9-ին 16։00-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---