ՄԻՊ․ Ադբեջանցիները հայ գերիների էջերով արցախցիների հանդեպ ներքին թշնամանք են հրահրել10 դեկտեմբերի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ադրբեջանցիների կողմից հայ գերիների օգտահաշիվներին տիրանալու վերաբերյալ նոր ապացույցներ ունի, այդ հաշիվներն օգտագործվել են արցախցիների հանդեպ ներքին թշնամանք տարածելու համար, հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ ձեռք բերված բոլոր ապացույցներն անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: «Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով: Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը»,-հայտարարել է ՄԻՊ-ը։ Թաթոյանը նշել է, որ այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, սակայն խնդրել է զգուշանալ սոցցանցերից օգտվելիս ու չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից` ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |